inDrive-ը (inDriver) տաքսի հավելված է, որն առաջարկում է ճանապարհորդություն քաղաքում, արագ առաքում, ինչպես նաև վարորդ և ուղևոր ընտրելու հնարավորություն։
Բայց սա դեռ ամենը չէ։ Որպես ճանապարհորդներ՝ դուք կարող եք օգտվել inDrive-ից՝ քաղաքից քաղաք մեկնելու, ինչպես նաև փաթեթներ ուղարկելու և ստանալու համար։ Տաքսի պատվիրելը փոխվում է նոր մոտեցումների շնորհիվ։ Մեր սկզբունքը նույնն է՝ ուղևորներ փոխադրել և նրանց թույլ տալ՝ որոշելու ուղևորության գինը։ inDrive-ը գոյություն ունի, որովհետև մենք հավատում ենք, որ մարդիկ միշտ կարող են համաձայնության գալ։
inDrive-ը (նախկինում՝ inDriver) Սիլիկոնյան հովտում ծնված հաջողության պատմություն է, որն այսօր հասանելի է 47 երկրի 600 քաղաքում։ Այն արագ ընդլայնվում է՝ որոշում կայացնելու հնարավորությունը տալով մարդկանց՝ լինեն նրանք վարորդ, ուղևոր, սուրհանդակ, ծառայություն մատուցող աշխատակից, թե այս ճանապարհին մեզ ուղեկից գործընկեր։
Որպես ուղևորներ՝ դուք կարող եք արագ ճանապարհորդել կամ առաքում պատվիրել։ Ուղևորության գնի շուրջ պայմանավորվում եք հենց վարորդի հետ։
Կարող եք վաստակել ավելին՝ պարզապես օգտվելով այս պարզ taxi հավելվածից, քանի որ կարող եք ընտրել միայն ձեզ հարմար պատվերները և վարել ձեզ ընտրած ժամերին։
inDrive-ը միայն երթևեկելու կամ ճանապարհորդություն կատարելու տաքսի հավելված չէ. այն առաջարկում է ավելին.
ՔԱՂԱՔՈՒՄ
Մատչելի, ամենօրյա ուղևորություններ և զբոսանքներ ձեր քաղաքում։
ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ
Քաղաքից քաղաք ապահով և հարմար ճանապարհորդություն։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
Ապահով և արագ առաքում, որի շնորհիվ ձեր փաթեթը կառաքվի նշված հասցեով։ Կարող եք ուղարկել և ստանալ մինչև 20 կիլոգրամանոց փաթեթներ։
Ինչու ընտրել inDrive-ը
ԱՐԱԳ ԵՎ ՀԱՐՄԱՐ
Ուղևոր փոխադրող inDrive ծառայության դեպքում ամեն ինչ պարզ է ու արագ։ Ուղևորության մեկնելու համար պարզապես նշեք սկզբնակետը և վերջնակետը, առաջարկեք ձեզ հարմար գինը և ընտրեք վարորդին։
ԱՌԱՋԱՐԿԵՔ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԳԻՆԸ
Սա հրաշալի այլընտրանք է տաքսի ծառայությանը։ Այստեղ դուք եք ընտրում վարորդին և ուղևորության գինը։ Տաքսի պատվիրելը կարող է լինել նաև ընդհանուր։ InDrive-ը հնարավորություն է տալիս ուղեկից վերցնել և ճամփորդել միասին։
ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՎԱՐՈՐԴԻՆ
Ի տարբերություն այլ taxi ծառայությունների՝ inDrive-ում կարող եք ընտրել վարորդին։ Այստեղ երթևեկում եք մի հավելվածով, որտեղ կարող եք ընդունել կամ մերժել վարորդի առաջարկած գինը, ընտրել մեքենայի մակնիշը, ժամանման ժամը, հաշվի առնել վարորդի վարկանիշը և կատարած ուղևորությունների թիվը։ Ընտրության ազատությունն է, որ inDrive հավելվածը դարձնում է եզակի՝ բոլոր մյուս տաքսի ծառայությունների շարքում։
ԵՐԹԵՎԵԿԵՔ ԱՊԱՀՈՎ
Ոչ ոք ռիսկի չի գնա. տաքսի պատվիրելը և երթևեկելը միշտ պետք է լինեն ապահով ու հարմարավետ։ Ուստի ուղևորություն կատարելուց առաջ կարող եք տեսնել վարորդի, անունը, մեքենայի մակնիշը, պետհամարանիշը և արդեն կատարած ուղևորությունների քանակը։ Հազվադեպ կգտնեք մեկ այլ տաքսի հավելված, որն այսպիսի հնարավորություն կտա։
ՍՏԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
Ճանապարհորդներ եք, ովքեր հավելյալ հնարավորություննե՞ր են փնտրում։ Սա taxi հավելված չէ, որով միայն ճամփորդում են։ Այստեղ կարող եք մեկնաբանությունների դաշտում տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, օրինակ՝ «առավոտյան զբոսանքներ ունեմ և ընտանի կենդանուս հետ եմ», «Ինձ հետ ուղեկից և մեծ ուղեբեռ կա», «Պատվերը մայրիկիս համար է. նա վատառողջ է և պետք է հիվանդանոց գնա» և այլն։ Վարորդը կտեսնի ձեր մեկնաբանությունները հավելվածի շնորհիվ, նախքան պատվերն ընդունելը։
ՄԻԱՑԵՔ ՈՐՊԵՍ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵՔ
Ի տարբերություն շատ այլ տաքսի ծառայությունների՝ inDrive-ում կարող եք տեսնել, թե որտեղից ուր պետք է գնա ուղևորը, և ինչ գին է նա առաջարկում, նախքան պատվեր ընդունելը։ Եթե կարծում եք, որ ուղևորի առաջարկած գինը ցածր է, նշեք այն գինը, որ արդար եք համարում, կամ բաց թողեք պատվերը. սա որևէ կերպ չի ազդի ձեր վարկանիշի վրա, մի բան, որի մասին տաքսու վարորդները երազել անգամ չեն կարող։ Ի դեպ, ծառայության համար միջնորդավճար կամ չկա, կամ այն շատ ցածր է, ինչը նշանակում է, որ հնարավոր է ավելի շատ գումար վաստակել։
Հրաշալի է, երբ մեկ հարթակի միջոցով կարելի է վայելել ծառայությունների այսպիսի բազմազանություն։ Ճանապարհորդություն կատարել, արագ առաքում պատվիրել, ձեզ հետ ուղեկից վերցնել` այս ամենը կգտնեք inDrive-ում (inDriver), որտեղ կարող եք վարորդ ընտրել։
Վերջին թարմացումը՝
23 ապր, 2025 թ.